
Ուկրաինական դատարանների կողմից ռուսական «դուստր» բանկերի ակտիվների կալանումը կարող է բացասական ազդեցություն թողնել երկրի ֆինանսական հատվածի վրա, զգուշացրել է Ուկրաինայի Ազգային Բանկի նորանշանակ փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան, փոխանցում է «Интерфакс-Украина»-ն:
«Սեփականատերերին պատկանում է այն, ինչը մնում է ակտիվներից, երբ բանկը կատարում է իր բոլոր պարտավորությունները: Հույս ունեմ, որ դատարանը կհասկանա, որ արգելափակելով ակտիվները՝ ուղղակի կաթվածահար է անում աշխատանքը, և դա կարող է հանգեցնել բացասական ազդեցության: Հուսով եմ, որ դատարանը կկարողանա որոշումը կայացնի՝ հաշվի առնելով տնտեսական շահերը», – ասել է նա:
Ռոժկովան նաև հավելել է, որ ռուսական բանկերի արժեթղթերի մի մասը գտնվում է ազատ շրջանառության մեջ և ուղղակիորեն չեն պատկանում Ռուսաստանին, ինչի հետ կապված՝ «չի կարելի կալանել կամ արգելափակել բանկի ակտիվները, որովհետև դրանք սեփականատերերի ակտիվներ չեն»:
Կարդացեք նաև՝
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ «ԴՈՒՍՏՐԵՐԸ» ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ՎՏԲ ԲԱՆԿԻՆ» ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՍՊԱՍԱՐԿԵԼ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



